News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու եւ ստեղծելու եւ այլակարծությունը խեղդելու միջոց: Այս մասին քաղաքական մեծ դեբատների ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես նշեց. «Ով իմ դեմ է՝ ժողովրդի դեմ է, ով իմ դեմ է՝ պետության դեմ է, ով իմ դեմ է՝ հանցագործ է մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետներին: պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ եւ ուղիղ ճանապարհյն է:

Դեկտեմբերի 9-ին այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ ոչ ասելու միջոց է: Արդեն իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել կոպտագույն սխալներ: Դրանք սխալներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը, վանում են մեր դաշնակիցներին, ուժեղացնում հակառակորդներին, եւ ուրախացնում թշնամիներին»:

Վիգեն Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքական թիմով, այլ անձնական նվիրվածության սկզբունքով ձեւավորված ցուցակով, որոնք ոչ միայն ունակ չեն, այլեւ մտադիր չենամրացնել պետականությունը:

«Մեր երկրում առկա բազմակարծության, մամուլի ազատության մթնոլորտը թունավորվել է եւ ավելի կսեմվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Այլատյացության եւ փողոցի բառապաշարն արդեն ներմուծվել է քաղաքական դաշտ եւ կդառնան դոմինանտ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Դատարանների անկախությունը վտանգի տակ է,  եւ իսպառ կվերացվի, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա: Տնտեսությունը գահավիժում է եւ կհայտնվենք ճգնաժամի մեջ, եթե դեկտեմբերի 9-ին չկանխենք դա:

Դեկտեմբերի 9-ը հին ու նոր իշխանությունների միջեւ ընտրություն կատարելու օր չի: Դա յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է. վերածվելու է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե կանցնի բարդ, բայց բալանսավորված հակահշիռների համակարգի»,-ընդգծեց ՀՀԿ ցուցակը գլխավորողը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ