News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Նախապես ուզում եմ տեղեկացնել՝ կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ խոսելու որևէ բան չկա, չկա մի պարզ պատճառով, նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու և չարի սահմանները, 100 հազարավոր քաղաքացիների զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից»․- Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Նախընտրական մեծ բանավեճի ժամանակ հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը։

Նա նաև նշեց, որ Հանրապետականի կառավարման տարիներին, անձամբ ինքը իր իրավունքները իրացնելու համար բազմիցս հայտնվել է ոստիկանությունում և դատարաններում․ «իսկ քանիսն են լռեցվել, ծեծվել և հայտնվել ճաղերից այն կողմ, նրանք աղճատել են հանրային բոլոր հարաբերությունները, քաղաքացուն սարքել են բարեգործության ընտրակաշառքի սպասող իրավազուրկ օբյեկտի»։

Սահակյանն այնուհետև խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ «երբ ես, դուք և մեր այլ ընկերներ խոսում էինք հեղափոխության մասին, մի՞թե այսպիսի Հայաստան էինք պատկերացնում, որտեղ պատգամավորի մանդատի հայտ է ներկայացնում ընտրակեղծարար, պետության շահերի հաշվին սեփական շահերը սպասարկող հանցագործների խմբակ, դուք ինքներդ սկսեցիք արհեստական շնչառություն տալ քաղաքական դիակներին, և ինչի՞ դա հանգեցրեց, հանգեցրեց նրան, որ սև-սպիտակի մարտավարությամբ ստեղծվել է մի վիճակ, երբ եթե դեմ ես Նիկոլին, քվեարկիր Հանրապետականի օգտին»։

Նա ընդգծեց, որ եթե հանրապետականը հայտնվի խորհրդարանում, դրա քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է լինելու։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ