News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստանը» ազատական քաղաքական միավոր է, որը ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ ու գաղափարական մարդկանց թիմ է: Այս մասին քաղաքական մեծ դեբատների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին, միշտ պայքարել է անարդարությանների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին բացահայտել է այն սաբոտաժը, որ իրականացվում էր հեղափոխության դեմ:

«Լուսավոր Հայաստանը» գալիս է ծրագրով, որը վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը: Մենք երկար ժամանակ խոսել են անհամաչափ զարգացման թերությունների մասին: Հարկային օրենսդրության փոփոխությունների մեծ փաթեով ենք գալիս, որտեղ փոքր ու միջին բիզնեսը կլինի պաշտպանված, հարկային բեռը թեթեւ, վարչարարությունը թեթեւ, իսկ աշխատողների իրավունքները պաշտըպանված: Հայաստանում աշխատողների հետ պայմանագրեր չեն կնքվում, իսկ մենք գալիս ենք նրանց պաշտպանելու:

«Լուսավոր Հայաստանը» ունի արտաքին քաղաքական լուրջ ծրագիր, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ռազմավարական հարաբերություն, ՌԴ-ի հետ այնպիսի հարաբերություններ, երբ Ռուսաստանը այլեւս կհրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ «Լուսավոր Հայաստանը» գալիս է հայտով. «Մեր հայտը ԱԺ-ում երկրորդ քաղաքական միավոր լինելն է: Մեր շփումները ցույց են տվել, որ ՀՀ-ի քաղաքացիները մեզ տեսնում է որպես երկրորդ քաղաքական ուժ: Մենք լինելու ենք հակակշիռ, որի պայմաններում այլեւս կարիք չի լինելու ցրել խորհրդարանը, այլեւս երբեք ՀՀ-ում կարիք չի լինելու հեղափոխություն անելու»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ