News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Մենք իմ համախոհների հետ միասին հեղափոխությանը միացել ենք ապրիլի 2-ին, և հեղափոխության արմատական կողմնակիցներ ենք մնում այսօր և այսուհետև»․- Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Նախընտրական մեծ բանավեճի ժամանակ հայտարարեց Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը։ Նա նշեց, որ այդ նպատակով կարողացել են երկրում սկսել քրիստոնեական արժեհամակարգի վերականգնման շարժում և այդ ճանապարհին մշակել կոնցեպցիաներ, ապա հայտարարեց՝«Եթե ՀՀ-ն ռազմավարական զարգացման ընթացքը չի փոխելու, մնալու է վաշխառուական կապիտալի ազդեցության տակ, երկրի ընդերքը, երկրի հարստությունները մնալու են որոշ մարդկանց ձեռքին, կարծում ենք հեղափոխությունը հաջողություն չի ունենալու, դրա համար մշակել ենք հստակ, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ։ Մենք առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ, երբ շուկայական տնտեսությունը սպասարկում է սոցիալական հարցի լուծումով․ սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա է, որ կիրառվել է աշխարի լավագույն երկրներում՝ Հարավային Կորեա, Գերմանիա և այլուր, և տվել է բարձրագույն արդյունք»։

Շիրինյանը ընդգծեց, որ պառլամենտարիզմը պետք է զարգանա, որովհետև բալանսավորված պառլամենտն է, որ կարող է երկրի առաջընթացն ապահովել, ապա կարծիք հայտնեց, որ ձայների 60 տոկոսը բավարար է վարչապետի կայուն քաղաքականության համար, իսկ մնացածը պետք է բաժին հասնի այլ կուսակցությունների։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ