News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նախ եւ առաջ պետք է երկրից թալանված ահռելի հարստությունը հետ բերել, իսկ դրա համար անհրաժեշտ է անցումային արդարադատություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։

«Մենք մշակել ենք ամբողջական ծրագիր մեր երկրի բոլոր առումներով զարգացման համար։ Այստեղ նշված բոլոր արմատական փոփոխությունների վերաբերյալ տեսակետները ներառված են մեր ծրագրի մեջ։ Ինչպե՞ս պետք է այս ամենը լուծվի։ Նախնական մեկնարկի համար որոշակի հնարավորություն է պետք, իսկ դա հնարավոր է մեր երկրից թալանված ահռելի հարստությունը հետ բերելու միջոցով։ Դրա համար պետք է անցումային արդարադատություն, որի նստարանի կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ Մարտի 1–ի կոալիցիայի ուժերով հանդերձ ՀՀԿ–ի գլխավորությամբ։ Միայն թալանը հետ բերելուց հետո կարող ենք լուծել մյուս հարցերը»,– ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նշենք, որ բանավեճին մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ