News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն. տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծնել է եւ եկել իշխանության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

«Պարոն Փաշինյանն ասում է՝ տեղի ունեցածը բացառիկ է, բայց պիտի հիասթափեցնեմ, ամեն տեղ դա լինում է եւ սովորաբար լավ չի վերջանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 

Փաշինյանը նման կանխատեսումը «բայղուշություն» անվանեց, Վիգեն Սարգսյանը նկատեց. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր տապալվելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ինձ ձեռք չի տալիս, որովհետեւ իմ երեխաներն են այս երկրում ապրում: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք աշխատանքով, ոչ թե խոսքերով: Որ մարդիկ զգան, որ երջանիկ են: Ձեր պատմածից դուրս է գալիս, որ մենք իդեալական երկրում ենք ապրում, որտեղ թոշակները, աշխատավարձերը ավելացել են, գները իջել են, բայց մարդիկ դա չեն զգում»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ Վիգեն Սարգսյանն ասում է՝ բողոքի ալիքը հեծնեցին, սա լեզվամտածողություն է. «Սա քաղաքական գործչի եւ հանրության հարաբերությունների մասին պատկերացում է: Իրենք (ՀՀԿ-ն-խմբ) եւ արտաքին, եւ ներքին հարաբերության մեջ պատկերացնում են հենց այդ հարաբերությունը. կամ դու պետք է հեծնես, կամ քեզ պետք է հեծնեն: Իրենք ներքին կյանքում աշխատել են ժողովրդին հեծնել, եւ դրա արդյունքում իրենց դրսերում հեծնել են: Հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականություն է եղել»:

Որպես գործող իշխանության արտաքին քաղաքական բացթողումների ապացույց՝ Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ Փաշինյանի հետ խոսում են մամուլի քարտուղարները, վերջին օրերին նրա հետ 4 մամուլի քարտուղար է խոսել, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում: Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել»:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց պարտվող կողմը չի կարողանում արժանապատիվ պարտվել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է բոլորը հրաժարական տային, ոչ թե աթոռները պահեին, փորձեին սաբոտաժ անել: Դուք գիտե՞ք, որ գյուղերում մեզ ասում են՝ այնպես արեք, որ չխոսեն ՀՀԿ-ի մասին»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ այն գյուղերում, որտեղ ինքն է եղել, շատ ջերմ են ընդունել ՀՀԿ-ականներին, սակայն չնշեց, թե որ գյուղերն են այցելել: «Դուք արժանապատիվ պարտությունը կկրեք ու ցույց կտաք արժանապատվությունը: Մենք այս պահին անում ենք այն, ինչ կուսակցությունը պետք է անի: Կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, որ եղավ, եւ գնա նոր քաղաքական փուլի: Մենք ունենք զանգված, հսկայական քանակությամբ մարդկանց, ովքեր մեզ ասում են, որ մեր կարիքն ունեն խորհրդարանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ