News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵՏՄ շրջանակներում գազի եւ նավթի միասնական շուկայի ձեւավորումը ԵՏՄ երկրների ՀՆԱ-ն տարեկան 9 մլրդ դոլարով կավելացնի: Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքով, երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ եւ արդյունավետ է ընթանում: Այս տարի ԵՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 2 տոկոսով: Կազմակերպությունը բարելավել է իր դիրքերը միջազգային վարկանիշներում:

«Նիստին պատրաստվել են գազի եւ նավթի միասնական շուկայի ձեւավորման մասին նախագծեր: Սա ՀՆԱ-ն տարեկան 9 մլրդ դոլարով կավելացնի», -հավելել է ՌԴ նախագահը: Այս խնդիրն ըստ Պուտինի, վերջնականապես կլուծվի 2025-ին: Իսկ գազի ընդհանուր սակագների սահմանման համար, ըստ նրա, ժամանակ է պետք:

Նա նշեց, որ ինտենսիվ զարգանում է նաեւ արտադրական համագործակցությունը, մետալուրգիայի, արդյունաբերության ոլորտում փոխգործակցությունը: Նորարարությունների բարձր մասնաբաժնով ապրանքների արտահանումը կայուն աճում է:

Նա նաեւ առաջարկել է մշակել ԵՏՄ-ում ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք՝ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների օգտագործմամբ: Նա վստահ է, որ դա թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ դրանք դարձնելով դոլարից եւ այլ արտարժույթներից  ավելի քիչ կախված:

«Սա ուղիղ իմաստով տնտեսական ինքնիշխանության բարձրացում է», -վստահ է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ