News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել  է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները 2025 թվականին պետք է վերացնեն փոխադարձ առեւտրի բոլոր խոչընդոտները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է, որ մենք 2025 թվականին վերացնենք փոխադարձ առեւտրում գոյություն ունեցող բոլոր խոչընդոտները, ինչի մասին այսօր խոսեցինք: Սա մեր միավորման լիարժեք գործելու կարեւոր պայմանն է: Հանձնաժողովը եւ կառավարությունները այս ուղղությամբ աշխատանքը պետք է ակտիվացնեն»,- ասել է Նազարբաեւը հինգշաբթի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Նա նշել է, որ կարեւոր է համարում «տնտեսության առանցքային հատվածներում խարիսխային նախագծերը, որոնք պրակտիկայում թույլ կտան մեր միավորումն ամրապնդել»: «Հանձնաժողովը կառավարությունների հետ համատեղ պետք է որոշի այնպիսի նախագծերի ցանկը, որոնք կկարողանայինք համատեղ իրականացնել, ինչպես անում են ուրիշ տնտեսական միավորումները»,- պարզաբանել է Ղազախստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ