News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:

«Իշխանափոխությունը» Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:

Ֆրոյդի պսիխոանալիզի "կրկնվող երազներին" նիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացում հետո են մարդիկ ազատագրվում կպչուն վերադառնում իրականություն:

Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտայցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:

Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր "Նոր Հայաստան" կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:

Այս համատարած դատարկության եւ ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռեւս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում եւ դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն դրանց բացակայության մեջ:

Աշխարհի ստաղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակումից: Այս մտավոր վակումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակումի խորհրդարանն է եւ դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:

Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս եւ լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափալված կլինեն պառլամենտ շենքում եւ չեն խանգարի այդ գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ