News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստանում հյուրընկալում է 1988թ. դեկտեմբերին Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելիս կործանված հարավսլավական ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի ընտանիքների անդամներին և Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությանը: Այս մասին NEWS․am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից։

Արմավիրի մարզում` ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրի տարածքում, դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ինքնաթիռի անձնակազմի անդամների հիշատակին նվիրված արարողություն, հոգեհանգստյան կարգ են մատուցել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը զինված ուժերի ղեկավարության անունից երախտիքի խոսքեր է փոխանցել զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ բարձր գնահատելով սերբ ժողովրդի զավակների անձնազոհ քայլը սարսափելի աղետից տուժածներին օգնություն հասցնելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news