News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Հրաչ էր, Վաչե էր, այն որ «ուզեր չուզեր, կալանքը պետք է տար», այդ որոշումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Այս օրերին մենք զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակական կարծիքի եւ ընդհանրապես հասարակության վրա: Այսիքն ինչ-որ նեղ շահերից, գուցե անձնական դրդապատճառներից ելնելով, որոշել, որ ՀՀ երկրորդ նախագահը պետք է կալանավորել, ուզի, չուզի պետք է նստի, պետք է «փակել»: Մենք այնպիսի երեւույթի հետ գործ ունենք, որ աննախադեպ է մեր պատմության մեջ:

Սա բիրտ, կոպիտ ճնշման արդյունքում կայացված որոշման վերահաստատում էր: Թե քանի գրոշ արժի այդ որոշումը, թե ինչ խարան է դա թողել ՀՀ պատմության մեջ, թե ինչ հետեւանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել: Բայց որ տեղի ունեցածը ուղղակի խայտառակություն էր, ակնհայտ է: Ես նկատի ունեմ ողջ գործընթացը՝ սզբից մինչեւ վերջ, այսինքն՝ շինծու քրեական գործը, անձնական վենդետայի մոլուցքը, կենցաղային քննարկումները, թե ոնց բռնենք, ով կնեղանա, ով չի նեղանա»,-ասաց Սողոմոնյանը:

Նա նշեց, որ որեւէ կասկած չունի, որ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ. «Ես որեւէ կասկած չունեմ, որ սա անցնելու է, ես որեւէ կասկած չունեմ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը կրկին հայտնվելու է ազատության մեջ, որ ինքը դեռ մեծ անելիքներ ունի եւ Հայաստանի, եւ Ղարաբաղի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ