News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ընթացքում երկրում ընդհանուր ձերբակալվել է 1385 մարդ, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները, հայտնում է BFMTV-ն:

Նրա խոսքով՝ առավել մեծ թվով ցուցարարներ են ձերբակալվել Փարիզում՝ մոտ 1150 մարդ: Կաստաները նշել է, որ նրանց թվում մոտ 20-ը ինչպես ուլտրաձախ, այնպես էլ ուլտրաաջ շարժումների ներկայացուցիչներ են, որոնք համացանցում բռնության կոչեր են արել, եւ հիմա կալանավորված են: Ֆրանսիացի նախարարը չի բացառել ձերբակալվողների թվի աճը:

Շատերի մոտից առգրավվել են հանրահավաքների համար արգելված առարկաներ՝ մուրճեր, դիմակներ, պարսատիկներ եւ այլն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 8-ին ցույցի ընթացքում ոստիկաններն ամբողջ երկրում 700 մարդու են ձերբակալել, Փարիզում, մասնավորապես, 575 մարդու: Ֆրանսիայում ցույցերին մասնակցողների թիվը գնահատվել է 125 հազար, որոնց դեմ իշխանությունները ներգրավել են 90 հազար ոստիկանի:

Ֆրանսիայում վառելանյութի հարկի բարձրացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են նոյեմբերի կեսից: Ֆրանսիայի իշխանությունները զիջումների են գնացել եւ վառելանյութի գների բարձրացման մորատորիում ընդունել, բայց ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ