News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Disney Research լաբորատորիայից գիտնականները ստեղծել են ալգորիթմ, որի օգնությամբ կարելի է ռոբոտների կարկասներ ստանալ, որոնք կրկնում են վիրտուալ հերոսների շարժումները, գրում է Planet Today-ը:

Օգտատիրոջն առաջարկվում է ընտրել ռոբոտի տեսակը եւ շարժումների հավաքածուն, իսկ մնացածը ալգորիթմն ինքնուրույն կանի:

«Դուք պարզապես ռոբոտի կառուցվածքն եք ընտրում, ինչպես նաեւ նշում, ինչ շարժումներ են նրան անհրաժեշտ կատարել, իսկ մեր ալգորիթմը հաշվում է ծալվածքների դիրքը եւ տեսակը, որը թույլ է տալիս մետաղյա կարկասին  շարժումների ողջ հավաքածուն ներառել», — ասում են մշակողները, որոնք իրենց գաղափարը ներկայացրել են SIGGRAPH Asia 2018 միջոցառմանը:

Ծրագրային ալգորիթմները,որոնք ստեղծվում են համակարգչային անիմացիայի ստեծման համար, կարող են մարդկանցից կամ վիրտուալ դերասաններից հնարքներ սովորել, սակայն ալգորիթմի կողմից սովորած շարժումների փոխանցումն իրական ռոբոտների վրա հեշտ խնդիր չէ, քանի որ ժամանակակից ռոբոտները նման մկաններ եւ ճկուն հյուսվածքներ չունեն:

Այս խնդրի լուծման վրա որոշել են կենտրոնանալ Disney Research-ի աշխատակիցները՝ Մորից Բեհերի գլխավորությամբ: Ինժեներները ստեղծել են ալգորիթմ, որը ավտոմատ կերպով կարողանում է ռոբոտների համար մետաղալարերից կարկասներ ստեղծել, որոնք կարողանում են բարդ շարժումներ կրկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ