News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների։ Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով՝ Երեւանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել՝ առանց որեւէ նախապայմանների, եւ հուսով է, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ