News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի դաշնային կառվարության ծախսերը՝ ուղղված երկրի հարավային շրջանների զարգացմանը, ինչը պետք է լուծի միգրացիայի խնդիրը, 5 տարվա համար կկազմի շուրջ 30 մլրդ դոլար, երեքշաբթի հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է Excelsior պորտալը:

Էբրարդի խոսքով՝ առաջիկա 5 տարում այդ ներդրումները, որ կգերազանցեն 30 մլրդ դոլարը, երկրի հարավում նման ժամանակահատվածում կատարված ամենակարեւոր ներդրումը կլինեն:

Նա նշել է, որ նման ջանքերը պետք է աշխարհին ցույց տան, որ միգրացիայի խնդրի լուծումը հնարավոր է կարգավորված, անվտանգ եւ պարբերական ձեւով: Էբրարդը հայտնել է, որ Մեքսիկայի կառավարությունը կաշխատի Հոնդուրասի, Գվատեմալայի եւ Սալվադորի կառավարությունների հետ տարածաշրջանի զարգացման ինտեգրալային ծրագիր մշակելու համար:

Մեքսիկայի հարավն ավանդաբար համարվում է երկրի ամենաաղքատ շրջանը, որտեղից մշտապես միգրացիայի հոսքն ուղղվում է ԱՄՆ: Իրավիճակը խորացնում է այն, որ Գվատեմալայի սահմանից Մեքսիկա են թափանցում բազմաթիվ միգրանտներ Կենտրոնական Ամերիկայից, որոնք այնուհետեւ ուղեւորվում դեպի ԱՄՆ սահմաններ: Այս տարվա հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից միգրանտների միանգամից մի քանի քարավաններ էին շարժվում դեպի սահման: Միգրանտների ընդհանուր թիվը հասնում էր 10 հազարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ