News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լրագրող,  խտրական վերաբերմունքի եւ քաղաքական հալածանքների համար Գերմանիա տեղափոխված Հայկո Բաղդատը պատասխանել է իրեն «թրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորին։

Թուրքական Ahvalnews–ում գրած պատասխանում Հայկո Բաղդատը նշել է, որ այս պրոֆեսորի գրած վիրավորանքը առաջին դեպքը չէր եւ ինքը նմանատիպ հազարավոր վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում ամեն օր։ Հայկո Բաղդատը շեշտել է, որ իրեն երեւի վիրավորել է այդ խղճուկ պրոֆեսորի գրածը միայն այն պատճառով, որ գրողը պրոֆեսոր է, որը դասավանդում է հարյուրավոր ուսանողների՝ իր խտրական տեսակետները նրանց փոխանցելով։

«Ես ցավով եմ ասում, սակայն գոհ եմ, որ Թուրքիայից հեռացա, քանի որ 1915–ից անցել է 100 տարի, սակայն Թուրքիայում ցանկանում են դեռ հայ սպանել։ Եւ ես ու ընտանիքս ստիպված թիկնապահների հսկողությամբ ենք ապրել այնտեղ»,–գրել է Հայկո Բաղդատը։

Նշենք, որ սոցկայքերից մեկում թուրք պրոֆեսորը Հայկո Բաղդատին անվանել էր «թրի ավելցուկ»։ Այս վիրավորական արտահայտությունը կիրառվել է ոչ մուսուլման ժողովուրդների նկատմամբ։

Տպել
Ամենաշատ