News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի անվտանգության աշխատակցի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն տոնավաճառում ոսկերչություն սովորող 35-ամյա տղամարդուն։

«Փաստինֆո»-ն  ավելի վաղ տեղեկացրել էր, որ անվտանգության աշխատակիցն սպանվել էր «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակից էին եղել անվտանգության աշխատողներն ու նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի եւ նրա ընկերների միջեւ, որոնց թվում եղել է նաեւ 35-ամյա տղամարդը։ Վերջինս ունի բարձրագույն կրթություն, բայց որոշել էր սովորել նաեւ ոսկերչություն։

Վիճաբանության ժամանակ նա դանակով հարվածել է տոնավաճառի անվտանգության աշխատակից՝ Արամ Ասատրյանի կրծքավանդակի և որովայնի շրջանին, որոնց հետեւանքով տեղում նա մահացել էր։

Սպանության համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Աղամալյանին։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ քրեական գործն ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ