News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մենլո Պարկ քաղաքում (Քալիֆորնիա նահանգ) Facebook-ի գլխավոր գրասենյակի մասնաշենքերից մեկից երեքշաբթի մարդկանց տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ բոլորը անվտանգության մեջ են, եւ ընկերությունը քննում է տեղի ունեցածը:

Մենլո Պարկի ոստիկանության դեպարտամենտից հայտնել են, որ տարհանումն իրականացվել է Ջեֆերսոն Դրայվի վրա գտնվող շենքերից մեկից, այնտեղ են գտնվում պայթուցիկ սարքերի որոնման եւ վնասազերծման բաժանմունքի աշխատակիցները: Ընդ որում՝ չի հստակեցվում, թե կոնկրետ որ շենքի մասին է խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ