News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարդենիսի ավագանին բավարարել է քաղաքապետ Արամ Հարությունյանի հրաժարականի դիմումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Վարդանիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետով և հիմք ընդունելով Արամ Հարությունյանի անձնական դիմումը`  համայնքի ավագանին որոշում է բավարարել  Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի դիմում- խնդրանքը հրաժարական տալու վերաբերյալ»,– ասված է ավագանու որոշման մեջ։

Նշենք, որ Արամ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ է և Վարդենիսի քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 3–ին։

Տպել
Ամենաշատ