News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ես 90 տարեկանում էլ ձեր առջեւ կանգնեմ,  բերանումս ատամներ չլինի էլ, միեւնույն է ձեզնից արդարացում չեմ պահանջելու։ Նման հայտարարություն է արել դատարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

Թուրքական Ahvalnews–ի փոխանցմամբ՝  դատարանում Սելահաթին Դեմիրթաշն իր պաշտպանական ճառում հայտարարել է, թե դատավորներն իրենց կամքով չեն կալանավորման որոշում կայացրել, որ հիմա էլ իրեն իրենց կամքով ազատ արձակեն։ «Ես 90 տարեկանում էլ ձեր առջեւ կանգնեմ,  բերանումս ատամներ չլինի էլ, միեւնույն է ձեզնից արդարացում չեմ պահանջելու։ Ես կալանված չեմ, ես քաղաքական պատանդ եմ»,–ասել է Սելահաթին Դեմիթաշը։

Նշենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեջ։  ՄԻԵԴ–ը օրեր առաջ որոշում էր կայացրել, որով Թուրքիայից պահանջում էր ազատ արձակել նրան, սակայն թուրքական իշխանությունները հրաժարվեցին ընդունել այդ պահանջը։

Տպել
Ամենաշատ