Instagram-ի ղեկավարությունը մի քանի օգտատերերի հնարավորություն է տվել փորձարկել նոր տեսակի հաշիվներ, որոնք նախատեսված են հայտնի մարդկանց, բլոգերների ու արվեստի գործիչների համար, փոխանցում է The Hollywood Reporter-ը։
Սպասվում է, որ նոր էջերը լայն հանրությանը կներկայացվի հաջորդ տարի։ Դեռեւս այն կիրառում են ոչ մեծ թվով օգտատերեր թեստային ռեժիմում։ Հատուկ գործառույթների թվում է բաժանորդների քանակի փոփոխության ավելի ճշգրիտ հաշվարկը։ Բացի այդ, նոր էջերի տվյալները ավելի նուրբ կարգավորումներ կունենան, որը վերաբերում է ստացվող հաղորդագրությունների ֆիլտրացիային։ Հնարավոր է նաեւ ավելի քիչ կոնտակտային տեղեկություն նշել։