News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ իշխանություններն իրեն գահընկեց անելու եւ սպանելու ծրագրեր ունեն։ Այդ մասին Վենեսուելայի ղեկավարը հայտարարել է մամուլի ասուլիսում՝ հստակեցնելով, որ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը որոշակի գործողությունների պլան է մշակում՝ տեղեկացնում է РБК-ն։

Նրա խոսքերով՝ դավադրության գլխին կանգնած է Ջոն Բոլթոնը, ով Կոլումբիայի հետ միասին 700 վարձկաններից կազմված խմբին պատրաստում է «սահմանին զինված ուժերին շփոթության մեջ գցելու համար»։ Մադուրոն ընդգծել է, որ այդ ծրագրի մասնակիցն է նաեւ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մերկեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ