Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մասը բացառել է ԵՄ–ի կազմից դուրս գալու պայմանների ու կարգի մասին ԵՄ–ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ պայմանագրի վերանայման հնարավորությունը, փոխանցում է DW–ն։եւ
«Այս պայմանագիրը իսկապես արդարացի փոխզիջում է։ Ոչ մի հիմք չկա այն կրկին ետ կանչելու համար։ Դրանից ոչինչ չի փոխվի»,–ասել է նա։
Մասը նաեւ շեշտել է, որ Մեծ Բրիտանիան Եվրոպայի կարեւոր մասն է մնալու նաեւ Brexit-ից հետո։