News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ ինչպես երկկողմ կապերի ընդլայնումը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության խորացումը: Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Լատվիայի խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով և կարևորում է բոլոր գործընկերների հետ հարաբերությունների սերտացումը:

Լատվիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկու երկրների միջև կապերը խորացնելու համար: Նա նշել է, որ որպես Եվրոպական միության անդամ երկիր՝ Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով և աջակցել այդ գործընթացում: Ինգրիդա Լևրենցեի խոսքով՝ նաև պետք է ակտիվ աշխատել երկկողմ առևտրաշրջանառության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ու փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջանառության ծավալի աճի հնարավորություններին, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գործարար միջավայրի, հարկային օրենսդրության բարելավման և ներդրումների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և առաջարկել դեսպանին Լատվիայի գործարարներին ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ինգրիդա Լևրենցեն նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ