News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում ԱՄՆ դեսպան Քեւին Ուիթաքերը հայտարարել է, որ Վենեսուելա ժամանած ռուսական ռազմական ինքնաթիռները վտանգավոր չեն, քանի որ չափազանց հին են: Դիվանագետը հավելել է, որ չգիտի, թե ինչու է Ռուսաստանը Վենեսուելա ուղարկել իր հրթիռակիրներին, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Այդ տարիքի ինքնաթիռները վտանգավոր չեն: Նրանք իսկապես թանգարանից են: Մենք նկատել ենք այդ 80-ականների ռուսական ռմբակոծիչների առկայությունը: Ես չգիտեմ, թե որն է դրանց նպատակը: Ակնհայտ է այն, որ ռմբակոծիչներով ռուսների ժամանումը ուղերձ է պարունակում»,—   RCN ռադիոկայանի եթերում ասել է դեսպանը:

Դեկտեմբերի 10-ին ՌԴ ՌՏՈւ երկու ռազմավարական հրթիռակիրներ՝ Տու-160-ը, ռազմատրասնպորտային Ան-124 ինքնաթիռը եւ հեռամագիստրալ Իլ-62 ինքնաթիռը Վենեսուելայի Մայկետիա օդանավակայան են ժամանել համատեղ զորավարժություններին մասնակցելու համար:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն օդանավերի ուղարկումը «երկու կոռումպացված կառավարությունների» կողմից պետական միջոցների վատնման օրինակ է անվանել: Կրեմլում Պոմպեոյի խոսքերը ոչ դիվանագիտական եւ անպատեհ են անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ