News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում գործող Postmates լոգիստիկ ընկերությունը ներկայացրել է իր Serve ռոբոտ-առաքիչի նախատիպը։ Սարքն իրենից ներկայացնում է անիվների վրա սայլակ, որը ընդունակ է 48 կմ տարածություն հաղթահարել՝ 22 կգ բեռով՝ տեղեկացնում է Planet Today-ը։

Ռոբոտը, ինչպես հպարտանում են նրա ստեղծողները, շատ «մեծ աչքերով» է ստացվել՝ նրա ժամանակակից համակարգչային տեսողությունը հիմնված է տեսախցիկների վրա, որոնք ներկառուցված են սայլակի մեջ։

Ապրանքների առաքման համար ռոբոտները, Postmates-ի ներկայացուցիչների խոսքերով, տեխնոլոգիայի հեռանկարային ոլորտից են, որը սրընթաց զարգանում է վերջին երկու տարիներին։ Ինժեներները տարբեր սարքեր են ստեղծում՝ առանց վարորդի ավտոմեքենաներ, դրոններ, անվավոր ռոբոտներ, որնց խնդիրը մեկն է՝ ապրանքները արագ, էժան եւ անվտանգ առաքելը։

«Serve ռոբոտները կհետեւեն մեր առաքիչներին՝ տեղափոխելով ծանր բեռը։ Հնարավոր է նաեւ ինքնուրույն առաքում, օրինակ, խցանումների ժամանակ, սակայն նման դեպքերում ռոբոտներին կհետեւեն մեր օպերատորները»,- պարզաբանել են ընկերությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ