News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մեկնարկել է «Իմ բիզնեսը, Իմ բանկը»  արշավը։ Այն էականորեն տարբերվում է ֆինանսական համակարգում եղած նախկին բոլոր լուծումներից։ Բանկն առաջարկում է բիզնեսի կատարելագործման համար նախատեսված լավագույն գործիքների համադրությամբ փաթեթային լուծումներ։ Այստեղ առաջին անգամ համակցվել են ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները։

«Սա գործընկերության նոր ձևաչափ է, որը շարունակությունն է մեր նախկին կատարած քայլերի, և մենք ապագայում էլ շարունակելու ենք այս գործընկերության ճյուղը զարգացնել: Մենք չենք ուզում հանդես գալ միայն որպես ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն և ամեն ինչ անում ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Արշավի շրջանակում ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթը ընդգրկում է մարքեթինգային,  ստրատեգիական, հաշվապահական  խորհրդատվություն, ինչպես նաև էներգաաուդիտ իրականացնելու հնարավորություն։

«Մեր առաջարկի մեխը տոկոսադրույքները չեն, սակայն մեր տոկոսադրույքները շուկայական են», - նշել է Մելքոնյանը՝ շեշտելով, որ բանկն արդեն շուրջ չորս տարի գործընկերներին է մատուցում ոչ ֆինանսական ծառայություններ, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել  բիզնեսը: 

«Իմ բիզնեսը, Իմ բանկը» արշավի միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ավելի է խորացնում փոքր և միջին ձեռնարկությունների հետ երկար տարիների ընթացքում ստեղծած իրական գործընկերային հարաբերությունները։ 

Տարեսկզբի ուսումնասիրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հաճախորդները բանկը ընկալում են որպես իրենց գործընկեր և բիզնես հենարան, կամ իրենց խոսքով ասված՝ «իմ բանկը»:

«Այդ գաղափարը զարգացնում ենք և՛ փոքր, և՛ միջին բիզնեսի համար, ինչպես նաև մանրածախ բիզնեսի համար: Հետագայում ավելի պետք է խորացնենք մեր գործընկերային հարաբերությունները՝ ավելի ամրապնդելով «իմ բանկի» զգացողությունը մեր գործընկերների մոտ: Միայն բանկ լինելը մեզ բավարար չէ: Պետք է լինենք յուրաքանչյուրի «իմ բանկը»»,- ընդգծում է Մելքոնյանը: 

Իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, իսկ ոչ ֆինանսական ծառայություններին` ՓՄՁ-ների համար բանկի կողմից հատուկ ստեղծված կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ