News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, բայց իր դեսպանատունն առայժմ այնտեղ չի բացի, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է Reuters-ը:

«Հիմա Ավստրալիան Արեւմտյան Երուսաղեմը, որտեղ են գտնվում Կնեսետը եւ այլ պետական ինստիտուտներ, Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,- ասել է Մորիսոնը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Արեւմտյան Երուսաղեմում մեր դեսպանատան բացմանը, երբ դա հնարավոր դառնա»,- Սիդնեյում լրագրողներին ասել է նա:

Մորիսոնը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ պատրաստ է տեղափոխել Թել Ավիվում Ավստրալիայի դեսպանատունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ էր տեղափոխել, ինչը դրական արձագանք էր ստացել Իսրայելում, վրդովել պաղեստինցիներին եւ վշտացրել արաբական աշխարհին ու դաշնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ