News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինձ հետ որեւէ մեկը չի խոսել, աշխատանքի փոփոխության հետ կապված որեւէ առաջարկ՝ ի դեմս  վարչապետի պաշտոնակատարի ես չեմ ստացել և ես շարունակելու եմ իմ ծառայությունը, որպես ԱԱԾ տնօրեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին  Ծաղկաձորում ԱԱԾ-ի կազմակերպած սեմինարին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր՝ առաջին փոխվարչապետ նշանակվելու վերաբերյալ լուրերին:

«Ես 20 տարեկանից աշխատել եմ ԱԱԾ-ում,  հպարտանում եմ իմ ծառայությամբ,  իմ կատարած աշխատանքներով: Շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել եւ մոտենում իմ աշխատանքին եւ այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այն կառույցը որտեղ ես աշխատել եմ երիտասարդ տարիքից: Այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում եմ այս կառույցը, եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ԱԱԾ-ն»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ  դեռեւս երկար տարիներ կշարունակի պաշտոնավարել:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ Ֆելիքս Ցոլակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ