News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում կարկուտից 50 տոկոսից ավելի տուժած համայնքներին կառավարությունը մինչեւ հունվար փոխհատուցում կտրամադրի։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Խոսքը 50 տոկոսից ավելի վնասված տարածքների մասին է, հիմա մենք հավաքագրում ենք տուժած գյուղացիների տվյալները եւ նրանք մինչեւ հունվար փոպհատուցում կստանան։  Փոխհատուցումը յուրաքանչյուր հեկտարի համար կկազմի մոտավորապես 80-90 հազար դրամ»,–ասաց մարզպետը։

Համբարձում Մաթեւոսյանը նշեց, որ փոխանցումը կկատարվի «Հայփոստի» միջոցով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11–ին կարկուտից վնասվել էին Արմավիրի մարզի 14 համայնքներ։ Վնասի չափը որոշ համայնքներում հասել է մոտ 100 տոկոսի։ Կարկուտից վնասվել էին բանջաբոստանային կուլտուրաներ եւ մրգատու ծառեր։

Տպել
Ամենաշատ