News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանյան զինված ուժերի ղեկավարը հաստատել է 15 մարդու մահապատժի որոշումը, որոնք դատարանի կողմից դատապարտվել էին հարձակումներին մասնակցության համար, որոնց արդյունքում զոհվել էին անվտանգության ծառայության 32 աշխատակիցներ և 2 քաղաքացիներ, հաղորդում է AP-ն:

Գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հաստատել է նաև 20 ահաբեկիչների ազատազրկման ժամկետները, որոնք կապ են ունեցել անվտանգության ուժերի և քրիստոնյաների վրա հարձակումների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում ավերածությունների հետ:

Պակիստանը չեղարկել է մահապատժի դադարեցման որոշումը 2014 թվականին Փեշավարում զինվորական դպրոցի վրա ակաբեկիչների հարձակումից հետո, որի արդյունքում ավելի քանի 150 մարդ է մահացել, հիմնականում դպրոցականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ