News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում «վտանգավոր էսկալացիա» հրահրելու մեջ: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հարտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով Էր Րիադի և Վաշինգտոնի մեղադրանքները, որ Իրանը ահաբեկչության գլխավոր հովանավորն է:

«Ես կարծում եմ, որ գործողությունները բառերից ավելի խոսուն են. մարդիկ դառնում են մեր տարածաշրջանում տեղի ունեցածի և անկայունության աղբյուրի վկաները լինի դա Յեմենում կամ այլ վայրում»,-ասել է նախարարը: «Դա սխալ քաղաքականություն է, որը պատկանում է ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլև Արևմուտքում նրա դաշնակիցներին, որոնք տվել են նրան գործողությունների ազատություն տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի շարունակության համար»,-հավելել է Զարիֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ