News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն, որը լքել էր իր պաշտոնը հոկտեմբերի վերջում, կրկին ղեկավարում է կառավարությունը՝ երդում տալով կիրակի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով News First տեղական հեռուստաալիքին:

Երդմնակալության արարողությանը մասնակցել էր երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան: Ակնկալվում է, որ արարողությունից հետո Վիկրամասինգխեն ելույթ կունենա երկրում ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հատուկ հայտարարությամբ:

Շրի Լանկայում քաղաքական ճգնաժամը զարգացել էր հոկտեմբերի 26-ին Ռանիլ Վիկրամասինգխեին փոխարինած նոր վարչապետ Մահինդա Ռաջապաքսայի երդմնակալությունից հետո: Ընդ որում, Վիկրամասինգխեն հայտարարել էր, որ, համաձայն երկրի սահմանադրությանը, նա շարունակում է ղեկավարել կառավարությունը:

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 13-ին, երկրի Գերագույն դատարանը վճռել էր, որ Ռաջապաքսան իրավունք չունի կատարել վարչապետի գործառույթները:  Շաբաթ վարչապետը հրաժարական է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ