News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սալոմե Զուրաբիշվիլին երդում է տվել՝ պաշտոնապես ստանձնելով Վրաստանի նախագահի պարտականությունները:

«Ես, որպես Վրաստանի Նախագահ, երդվում եմ Աստծո ու ժողովրդի առաջ, որ կպաշտպանեմ Վրաստանի Սահմանադրությունը, անկախությունը, երկրի ամբողջականությունն ու անբաժանելիությունը, բարեխղճորեն կկատարեմ Նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ իմ երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, իմ ժողովրդի ու Հայրենիքի վերածննդի ու հզորության մասին»,-երդման խոսքեր է ասել Զուրաբիշվիլին՝ աջ ձեռքը սահմանադրության վրա դրած, հաղորդում է Նովոստի-Գրուզիի-ն:

Երդմնակալությունն անցկացվում է Թելավի քաղաքի Բատոնիս ցիխե ամրոցում: Արարողությանը ներկա են 1800 հյուրեր, որոնց թվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Ընտրություններում Զուրաբիշվիլիին սատարող իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկա չէ արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ