News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից եւ Եվրոպայից գիտնականների խումբը հազվագյուտ մոլորակ է հայտնաբերել, որը դասվում է տաք Նեպտուններին: Դրա մասին հայտնի է դարձել Հաբլ աստղադիտակի շնորհիվ, որը տեղադրված է Մերիլենդ նահանգում, հայտնում է New Atlas-ը:

Տաք Նեպտունը էկզոմոլորակների տարատեսակ է, որը աստղագետներին գրեթե չի հանդիպում: Տաք Նեպտուններին են դասվում իրենց աստղին մոտ տեղադրված մոլորակները: Դրանց զանգվածը գտնվում է Նեպտունի եւ Ուրանի զանգվածների միջեւ: Գիտնականներին հաջողվել է գտնել GJ 3470b տաք Նեպտունը: Այս էկզոմոլորակը շատ արագ կորցնում է իր մթնոլորտը եւ աստիճանաբար գոլորշիանում է: Աստղագետները հույս ունեն, որ իրենց գտածոն կօգնի հետեւելու տաք Նեպտուների զարգացման պրոցեսին:

«Կարծում եմ՝ մենք առաջին անգամ մոլորակ ենք տեսնում, որի գոլոշիացման պրոցեսը էվոլյուցիայի տեսակետից այդքան սրընթաց է տեղի ունենում»,- ասել է հետազոտության ղեկավար Վինսեն Բուրյեն՝ Ժնեւի համալսարանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ