News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արեւելքում գտնվող Իսփվիչ նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել ցնցող դեպք. 15-ամյա աղջիկ է կալանավորվել, ում կասկածում են 2 տղամարդկանց դանակահարելու մեջ, փոխանցում է Sky News-ը:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ նախօրեին վաղ առավոտյան ահազանգ են ստացել այն մասին, որ Մուր Ռոուդի վրա գտնվող տներից մեկում երկու տղամարդու են վիրավորել:

Զոհերը 21-ամյա երիտասարդներ էին, որոնց մարմնական վնասվածքներով տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:

Դիտավորյալ հանցագործության կատարման կասկածանքով կալանավորվել է 15-ամյա աղջիկ:

Ոստիկանությունը որոնում է այս ցնցող իրադարձության վկաների: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ