News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1981 թվականին, գնացել է 1979թ. ծնված նախկին կնոջ բնակարան, նրան մեղադրել դավաճանության մեջ, խանդի հողի վար վիճաբանել է նրա հետ, ծեծի ենթարկել, ապա նաեւ՝ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին, ուսերին, ձախ բազկին, նստատեղին, որովայնին եւ կրծքին, այնուհետեւ կտրելով էլեկտրական մալուխը՝ հոսանքահարել է նրան, ապա՝ մկրատով կտրել մազերը:

Արդյունքում՝ կնոջը պատճառվել է «որովայնի, իրանի, ձախ զստոսկրի կատարի, վերին եւ ստորին վերջույթների ճանկռվածքներ, արյունազեղումների, ծակած-կտրած վերքերի եւ ձախ բազկի շրջանի կտրած վերքերի ձեւով վնասվածնքներ», ֆիզիկական ցավ եւ հոգեկան տառապանք:

Բացի այդ, 2017թ. հուլիսի 11-ին տղամարդը կրկին գնացել է կնոջ բնակարան, վիճաբանել նրա հետ, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, իսկ առավոտյան նրան տարել է Սեւանա լճի մի ամայի լողափ, որտեղ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա թեւերի եւ կրծքի հատվածներին՝ պատճառելով «աջ ականջախեցու շրջանի սալջարդ, զույգ վերին վերջույթների, ձախ կրծքագեղձի շրջանների կտրած վերքեր»:

Արդյունքում՝ 37-ամյա տղամարդն իր վերոնշյալ գործողություններով նախկին կնոջը հասցրել է ինքասպանության փորձի: Մասնավորապես՝ դրսեւորած վերաբերմունքի եւ արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու արդյունքում կնոջ մոտ ձեւավորվել է «իրավիճակային դեպրեսիվ ձգձգվող խանգարում»: Գտնվելով խիստ ընկճված վիճակոմ, ստորացված եւ նվաստացած զգալով՝ 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, կինը փորձել է ինքնասպան լինել՝ տունը հրկիզելու եղանակով: Սակայն կնոջ նախկին ամուսինը մարել է բռնկված հրդեհը՝ նրան առաջարկելով ինքնասպան լինել իր բացակայությամբ՝ միաժամանակ նրանից պահանջելով գրել գրություն՝ նշելով, թե որեւէ մեկը մեղավոր չէ նրա ինքասպանության համար, որից հետո հեռացել է: 39-ամյա կինը մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինիս եղբայրը թույլ չի տվել՝ ժամանակին օգնության հասնելով քրոջը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ