News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան այս պահին ներքին եւ արտաքին քաղաքական լրիվ այլ առաջնահերթություններ ունի քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ զբաղվելը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Հայստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կրկին հասարակության մեջ հետաքրքրություն է առաջացրել տվյալ թեմայի նկատմամբ։

«Այո, որպես երկրի ղեկավար, պարոն Փաշինյանը ողջունելի հայտարարություն է անում, սակայն պետք է հիշել, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի պատմությունը ցույց է տալիս, որ «գնդակը» Թուրքիայի դաշտում է։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր հակառակորդ Ադրբեջանը շատ արագ փորձեց հանգստացնել իր քաղաքացիներին՝ ոչ պաշտոնական պատասխան ստանալով Թուրքիայի վարչապետի աշխատակազմից անանուն մի պաշտոնյայից, թե մինչեւ Հայաստանը չվերադարձնի այսպես ասած «գրավյալ» հողերը եւ չհրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներից, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի։

Այս կասկածելի հայտարարությունից այն կողմ որեւէ այլ հայտարարություն չեղավ։։ Թեեւ թուրքական կողմը ուշադիր հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին, սակայն որեւ է թուրք պաշտոնյա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայով չխոսեց»,–շեշտեց թուրքագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Թուրքիան չի արձագանքում, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորման նախաձեռնություններով նախկինում հանդես են եկել, թե Լեւոն Տեր–Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը։

«Սերժ Սարգսյանը 2008–ի նախագահական ընտրություններից հետո եւս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Թե ինչ եղավ հետո, բոլորս լավ տեսանք։ Այն խնդիրը, որի համար կյանքի չկոչվեցին արձանագրությունները, կա նաեւ հիմա։

 Այն պահին, երբ  2009–ին Հայաստանը պատրաստվում էր ստորագրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորող արձանագրությունները իբր առանց նախապայմանների, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենուր հայտարարում էր, որ առանց Արցախի հարցի կարգավորման ու «հողերը հետ տալու» ոչ մի դեպքում հարաբերությունները չեն կարգավորվի։  Այդ հայտարարություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները գնացին արձանագրությունների ստորագրմանը»,–հիշեցրեց թուրքագետը՝ շեշտելով, որ Թուրքիան այս պահին ներքին եւ արտաքին քաղաքական լրիվ այլ առաջնահերթություններ ունի քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ զբաղվելը։

Ըստ Իսպիրյանի՝ եթե այն ժամանակ Թուրքիան մոտիվացիա ուներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիա ստեղծել, ապա հիմա դրա անհաժեշտությունը ընդհանրապես չկա։

«Հիշենք, որ 2009 թվականին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան ցանկանում էր կանխել աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների շարքը, եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իմիտացիան լավ առիթ էր կանխելու Ցեղասպանության ճանաչման գործընթացը, քանի որ երկրները տեսնելով, որ վերջապես հայ–թուրքական հարաբերությունները կարգավորման փուլում են, խուսափում են իրենց քայլերով խանգարել այն։ Այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգ Թուրքիան չի տեսնում եւ հետեւաբար հարաբերությունների կարգավորման նույնիսկ իմիտացիայի կարիք չունի։ Բացի այդ չպետք է մոռանալ, որ 2009–ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գլխավոր աջակից ԱՄՆ–ը ներկայում շահագրգռված չէ եւ տարածաշրջանում այլ հետաքրքրություններ է ցուցաբերում»,–նշեց թուքագետը։

Այն հարցին, թե որ դեպքում Թուրքիան կգնա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման իրական քայլերի, թուրքագետը շեշտեց, թե այն դեպքում, երբ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի կարեւորություն ստանա իր համար, քանի Ադրբեջանին նեղացնելը հանուն այդ քայլի։  «Այս պահին եւ մոտակա ժամանակներում նման հավանականությունը ուղղակի զրո է»,–ամփոփեց Իսպիրյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ