News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ծաղրի դեմ հանդես եկող կազմակերպությունը սատարել է դպրոցականին, որին ծաղրում են Թրամփ ազգանվան պատճառով։

The News Journal-ը հայտնում է, որ Փենսիլվանիայում գտնվող ազգային հասարակական Teach Anti Bullying կազմակերպությունը պարգեւատրել է Ջոշուա Թրամփին «Քաջության համար» մեդալով։

Բրենդիվայն դպրոցական շրջանի ղեկավարությունը նշել է, որ Ջոշուայի ծնողները մտահոգություն են հայտնել իրենց որդու անվտանգության առնչությամբ։ Դպրոցի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել Ջոշուային, այդ թվում՝ առաջարկել են տվյալների բազայում ազգանվան փոփոխությու կատարել, որ նրան դիմեն հոր ազգանունով՝ Բերտո, մորական Թրամփ ազգանվան փոխարեն։  

Anti Bullying-ի հիմնադիր Քլաուդիո Չերուլոն շեշտել է, որ ցանկանում է պարգեւատրել Ջոշուային քաջության համար եւ կոչ է արել ընտանիքին չփոխել ազգանունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ