News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի բնակիչ, Պակիստանում ծնված 33-ամյա Թայաբ Թահիր Իսմայիլը մեղադրվում է ռումբ պատրաստելու հրահանգներ հրապարակելու մեջ մի կայքում, որը հաճախ այցելում են ծայրահեղականները, ներառյալ ԻՊ կողմնակիցները, փոխանցում է Fox News-ը:

Մեղադրող կողմը պնդում է, որ Իսմայիլը ընթացիկ տարվա հուլիսից սեպտեմբեր ժամանակահատվածում հրահանգներ է տեղադրել առնվազն 5 անգամ:

Ընդ որում՝ քննիչները հայտնում են, որ Իսմայիլը հաղորդագրություններ է տեղադրել, որոնք ԻՊ-ին աջակցություն են արտահայտում, եւ ինքն էլ զբաղվել է պայթուցիկ սարքերի պատրաստման հրահանգների որոնմամբ:

Նա անցյալ տարի Պակիստանից վերադառնալուց հետո նաեւ զբաղվել է ԱՄՆ տարածքում ԻՊ-ի քարոզչությամբ:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ Իսմայիլի հաղորդագրություններում պարունակվում են մահապարտի բաճկոնի պատրաստման փուլային հրահանգներ:

ՀԴԲ մասնագետները համոզված են, որ մեղադրյալի տեղադրած բոլոր հրահանգները բավականին պրոֆեսիոնալ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ