News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից տարածքների նվիրաբերությունը կառավարությանն ավարտված է:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

«Մենք օրենքով սահմանված կարգով դիմել ենք կառավարությանը եւ  այն նվիրաբերել ենք կառավարությանը: Դրանից հետո պետական լիազոր մարմինները եւ կառավարությունը պետք է կայացնեն համապատասխան որոշում՝ նվիրաբերությունն ընդունելու համար: Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերությունն ավարտված է»,-ասաց նա:

Հարցին, թե պարզե՞լ են, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը ձեռք բերել այդ տարածքները, նրա պաշտպանը պատասխանեց. «Ստուգումներ են արել 1990-ական թվականներից սկսած, խոշորացույցով նայում են նրա եւ իր հարազատների գործողությունները: Կոնկրետ տարածքի հետ կապված բացարձակ չկա մի դրվագ, որ այն ձեռք է բերվել ոչ օրինական հիմքով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Նրա փաստաբանի խոսքով, շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն է:

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտեմբերի 15-ին, որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ