News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ընտրություններին խանգարելու փորձերի մեջ՝ օգտագործելով «սուտն ու վարկաբեկումը», հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Մորալեսի հայտարարությունը, որ հրապարակվել է Twitter-ում:

«Ինչպես եղել է 2002 թվականին, ԱՄՆ-ն եւ աջերից նրա սպասավորները փորձում են խանգարել մեր թեկնածուներին՝ օգտագործելով սուտն ու վարկաբեկումը: Նրանք մեզ անվանել են «Ուսամա բեն Լադեն» եւ «Թալիբան», նախազգուշացրել են օգնության մատակարարումների կրճատման մասին: Իսկ հիմա ասում են, թե ժողովրդավարության համար են մտահոգված: Բոլիվիան ինքնիշխան պետություն է, որը մերժում է ցանկացած միջամտություն»,- նշել է Մորալեսը:

Հոկտեմբերին Մորալեսը Միացյալ Նահանգներին անվանել էր աշխարհի եւ մարդու իրավունքների սպառնալիք՝ կապված ՄՓՀՀ պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալու եւ միգրանտների պատճառով Մեքսիկայի սահման զինվորականներ ուղարկելու մտադրության հետ:

Նա նաեւ դատապարտել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի «տապալման» ԱՄՆ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ