News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեղրիի ազատ տնտեսական գոտին բավականին հեռանկարային ուղղություն է: Դեկտեմբերի 18-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ սպասվում է դրան ռուսաստանցի ռեզիդենտների մասնակցությունը, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություններից: «Ռուսաստանցի ներդրողները պատրաստ են մասնակցելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտու աշխատանքին, սակայն գործարարները պետք է հստակ իմանան, թե այս գոտում ինչ ապրանքներ է հնարավոր իրացնել»,- պարզաբանեց առեւտրային ներկայացուցիչը:

Բաբկոն նշեց, որ ռուսական հնարավորությունները կախված են Հայաստանի կառավարության ճիշտ ձեւակերպած խնդիրներից:

«Մենք Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հույս ունենք: Ներդրողների շրջանում առկա է սպասման ռեժիմ»,- հավելեց նա:

Տնտեսական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հիմնական ուղղություններին անդրադառնալով՝ ռուսաստանցի պաշտոնյան նշեց տրանսպորտային նախագծերը եւ սրա հետ կապված հիշեցրեց, որ շրջափակումը, որի մեջ է գտնվում Հայաստանը, կարտացոլվի համագործակցության վրա, քանի որ գոյություն ունի միայն «Վերին Լարս» հսկիչ անցակետով ավտոճանապարհը:

«Դրա աշխատանքում խափանումները կապված են բնական աղետների եւ բեռնափոխադրումների հոսքի հագեցվածության հետ: Խնդրի լուծման տարբերակներից մեկն է երկաթուղու դերի մեծացումը: Հարավկովկասյան երկաթուղին այս նպատակով միջոցներ է ձեռնարկում, մասնավորապես՝ լաստանավեր է վարձում եւ գնում, որոնք կարող են բեռները ծովային ճանապարհով Ռուսաստան հասցնել եւ հետ՝ Հայաստան»,- շեշտեց Անդրեյ Բաբկոն:

Նրա կարծիքով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը նույնպես կնպաստեր տրանսպորտային խնդիրների լուծմանը եւ հանրապետությանը թույլ կտար տարանցիկ հաբ դառնալ:

«Առավել եւս, որ Հայաստանը ներկայանում է որպես ԵՏՄ միակ երկիր, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի: Սակայն հարցը բախվում է ներդրումներին»,- եզրափակեց Բաբկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ