News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ֊գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը։

«Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»,–գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր  հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Ըստ  ՔԿ–ի ՝ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի ՀՀԿ-ին:

ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը եւ ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ