News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի բյուջեի շռայլ հոդվածների վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության հրապարակմանը արձագանքել էր «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, դաշինքի ընտրացուցակով ընտրված պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ նշելով, որ «Լույսը» տվյալներ է խեղաթյուրում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է․

«Տիկին Գայանե Աբրահամյան, ես գնահատում եմ ձեր ակտիվ գործունեությունը որպես ավագանու անդամ, բայց եթե չեք կարողանում բյուջետային հին և նոր ծախսային հոդվածները համեմատել ձեզ թույլ մի տվեք ասելու, թե «Լույսը» տվյալ է խեղաթյուրում (ձեր այդ հարցազրույցը ստորև )։»

Խաժակյանը հրապարակել է բյուջեի նախորդ եւ առաջարկվող հոդվածներից պատկերներ՝ պնդելով, որ 2018-ի համեմատ հետընթաց կա․

«Առաջին նկարում պատկերված է նոր ծախսային հոդվածը՝ ձեր հնչեցրած թվով՝ 6 մլրդ 989 մլն դրամ։ Երկրորդ նկարում պատկերված է նախորդ տարվա նույն հոդվածի գինը՝ 8մլրդ։ Համոզվելը շատ հեշտ է՝ նայեք հոդվածի կոդը՝ 2600։ Տարբերությունը կարող եք տեսնել ի օգուտ ում է։ Իսկ մեր հնչեցրած թվերի համեմատականը այլ դասերին չպատկանող ծախսերին է վերաբերում, որտեղ ևս հետընթաց ունենք»։

Տպել
Ամենաշատ