News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Լուսակերտ» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «հանիրավի» արգելում է ՌԴ-ից 302.400 հատ հավկիթի ներմուծումը, եւ վստահեցնել, որ առկա են խմբաքանակն ուղեկցող անվտանգությունը հավաստող ԵՏՄ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խոսելով փաստաթղթերի մասին, այդուհանդերձ, տնտեսվարողը մոռացել է նշել, որ ներմուծումն արգելվել է այլ պատճառով։

Իսկ արգելանքի պատճառը «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձն է։ Բեռի երեւացող հատվածներում դրվել են մակնշված հավկիթների տուփեր, իսկ դրանց ետեւում եղել են առանց որեւէ ժամկետի, կեղտոտ, արյունոտ, ջարդված հավկիթներ, ինչը ՀՀ կառավարության 2011թ․ սեպտեմբերի 29-ի «Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1438-Ն որոշման նորմերի պահանջների կոպիտ խախտում է:

Չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը եւ պիտանիության ժամկետը:

Ձվերի եւ ձվամթերքի սպառողական տարայի` ստվարաթղթե պալարային տուփի եւ միջադիրների, յուրաքանչյուր միավորիվրայի մակնշումը պետք է ներառի արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը, արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում), ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը, ձվերի տեսակը եւ կարգը, ձվերի քանակը մեկ փաթեթվածքում, արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը եւ պահման պայմանները:

Այսպիսով, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Լուսակերտ» ՍՊԸ հավկիթների ներմուծումն արգելվել է Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների խախտման պատճառով:

Հ․Գ․ Տարօրինակ է, որ տնտեսվարող սուբյեկտը դժգոհում է նաեւ այն կազմակերպությունից, որի հետ միասին ամեն տարի դիմում էին ՀՀ կառավարությանը` խնդրելով հնարավորինս խստացնել հսկողությունը երկիր ներմուծվող հավկիթների նկատմամբ՝ պատճառաբանելով, որ ոչ տեղական արտադրանքի իրացումը տեղականի անվան տակ տարիների ընթացքում քայքայել է թռչնաբուծության ոլորտը` ինչ-որ ժամանակահատվածում թռչնարտադրությամբ ինքնաբավ երկիրը վերածելով ներմուծողի։ Այժմ նույն տնտեսվարողը փորձում է ներկրել արտադրանք՝ չապահովելով օրենսդրական նորմերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմինը երբեւէ չի ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ տնտեսվարողների համար, իսկ օրենսդրության պահանջները պահպանելու եւ ցանկացած խախտում, անհամապատասխանություն կամ կեղծիք բացահայտելու հարցում միշտ լինելու է առավելագույնս հետեւողական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ