News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էստոնիայի դատախազությունը ձերբակալել է 10 մարդու, որոնք կասկածվում են Danske Bank-ի էստոնակլան մասնաճյուղի միջոցով միլիարդավոր դոլարների լվացման մեջ:

Delfi-ն հաղորդում է, որ չորեքշաբթի Դանիայի իշխանությունները Danske Bank-ին էստոնական մասնաճյուղում երկար տարիների խախտումների հետ կապված փողերի լվացման դեմ պայքարի օրենքի 4 կետերով մեղադրանք են առաջադրել:

Danske Bank-ի հաղորդագրությունում ասվում է, որ Դանիայի տնտեսական եւ միջազգային առանձնապես ծանր հանցագործությունների հարցով պետական դատախազը ֆինանսական կազմակերպությանը մեղադրել էր այս տարվա օգոստոսին սկսված հետաքննության արդյունքներով:

Մեղադրանքները վերաբերում են 2007 թ. փետրվարի 1-ից մինչեւ 2016 թ. հունվարի վերջին: Կասկածանքի տակ են հայտնվել այդ ժամանակահատվածում Էստոնիայում Danske Bank-ի բաժանմունքի ռեզիդենտների 200 միլիարդ եվրո արժեքով գրեթե բոլոր գործարքները:

Danske Bank-ի դեմ քննություններ են անցկացնում նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կարգավորիչները: Բանկի էստոնական բաժանմունքի միջոցով փողերի լվացման մասշտաբները աշխարհում ամենախոշորների թվում են:

Danske Bank-ը Հյուսիսային Եվրոպայում առաջատար բանկերից մեկն է,  Դանիայի խոշորագույն կոմերցիոն բանկը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Կոպենհագենում: Danske Bank Group-ի մասնաճյուղերը բանկային գործունեություն են իրականացնում աշխարհի 14 երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ