News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական խնդիրներից բացի, ոչինչ չի լուծվել: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայ տնտեսավարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում սպառողը իրավունքի սուբյեկտ չէ, քանի որ նրա իրավունքները խախտվում են համատարած բոլոր պետական մարմինների կողմից, ըստ որում՝ սպառողների իրավունքներն առավելապես խախտվում են ծառայությունների մատուցման ոլորտում:

«Այս խնդիրը չի կարող լուծվել առանց պետական, հասարակական, մասնավոր հատվածների եւ մամուլի համագործակցության, բայց նոր կառավարությունում բացակայում է նույնիսկ ներքին համագործակցությունը, օրինակ՝ Պետական եկամուտների կոմիտեում եւ Բնապահպանության նախարարությունում, որտեղ մի դեպարտամենտը չգիտի, թե ինչով է զբաղվում մյուսը կամ գերատեսչության ղեկավարի տեղակալներն անտեղյակ են, թե ինչ գործառույթներ է կատարել կոնկրետ վարչությունը»,- դժգոհությամբ նշեց ՀԿ ղեկավարը՝ շարունակելով, թե դրանից բացի, պետական մարմինները համագործակցում են այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նրանց համար գլխացավանք չեն ստեղծում՝ պահանջելով որեւէ խնդրի լուծում, եւ իրենք են ընտրում ում հետ համագործակցել, ինչն արդեն Սահմանադրության խախտում է:

«Պետական մարմինները նույնիսկ խախտում են ժողովրդի կողմից ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրավունքները՝ չկատարելով նրա հանձնարարականները, որոնք հնչում են կառավարության նիստերի ժամանակ, եւ հասարակական կազմակերպություններն ու մամուլը պետք է հետեւեն դրան»,- ասաց Աթոյանը:

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է մնալ քաղաքացիների իրավունքների խախտման չեմպիոն, որը, ինչպես նշեց հասարակական կազմակերպության ղեկավարը, առանց ամաչելու մայրաքաղաքի զարգացման ծրագրի համակարգային ձախողման մասին վկայող փաստաթղթեր է ներկայացնում:

«Եթե նոր կառավարությունը ցանկանում է հաջողության հասնել, ապա պետք է այդ խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկի, կառավարության օրակարգում սպառողների պաշտպանության հարցերը ներառի եւ հետեւողական լինի դրանց իրականացման հարցում»,- կարծում է Աթոյանը:

Սպառողներն իրենց հերթին պետք է ավելի պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում: Բացի այդ, նաեւ անհրաժեշտ է դատական համակարգի թափանցիկությանը հասնել եւ իրավունքների պաշտպանության ծառայությունների մատչելիությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ