News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հնդիկ լրագրողը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ վարչապետ Նարենդր Մոդիին Facebook-ում քննադատելու համար՝ տեղեկացնում է AFP-ն։

39-ամյա հեռուստալրագրողը մեղադրվում է այն բանի համար, որ սոցցանցերում տեղադրել է «սադրիչ» տեսանյութ, որում Մոդիին եւ նախարար Բիրեն Սինգհին մեղադրել է տարածաշրջանում աջ հնդուիզմի գաղափարախոսությունն առաջ տանելու մեջ։

Իշխանությունները հայտարարել են, որ լրագրողը ձերբակալվել է, որպեսզի կանխվեն «պետության անվտանգությանը վնաս հասցնող գործողությունները»։

Առնվազն տասը մարդ է այս տարի ձերբակալվել սոցցանցերում Մոդիի դեմ նման հրապարակումների համար։

Հուլիսին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ահազանգել էր Հնդկաստանում մամուլի ազատության սահմանափակման եւ Մոդիի կառավարությանը քննադատողների հետապնդումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ