News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները սկսել են լսել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ առաջարկությունները։ Այս մասին լրագրողների հետ դեկտեմբերի 20–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս մասին է վկայում Պաշտպանության նախարարության Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի բաժնի նախաձեռնությունը։

«Միության հայտարարած մոբիլիզացիայի շրջանակներում ստեղծված ձեռնարկությունները կատարում են պաշտպանության նախարարության պատվերները, օրինակ՝ Linux օպերացիոն համակարգի ներդրման ուղղությամբ։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ Ազգային անվտանգության ծառայության, քաղաքապետարանի հետ»,– ասել է Վարդանյանը։

Նա նաեւ նշել է, որ առհասարակ 2018–ը բեկումնային էր իրենց միության համար, քանի որ բոլոր ծրագրերով առաջընթաց է նկատվել։ Մասնավորապես, ինժեներական «Արմատ» լաբորատորիաների թվաքանակը 2018թ. վերջին կարող է գերազանցել 250–ը, իսկ այդ լաբորատորիաներում ուսանողների թիվը կհասնի 5300–ի։

Առաջին անգամ «Իրական դպրոց» նախագիծը դուրս է եկել Երեւանի սահմաններից 2018թ., այդպիսի դպրոցներ են հիմնվել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, իսկ հաջորդ տարի հնարավոր է՝ բացվեն Հայաստանի եւս երկու քաղաքներում։ Իրական դպրոցները գործում են ձեռնարկություններին կից։ Դրանցում 15-18 տարեկան երեխաները միջնակարգ–պրոֆեսիոնալ կրթություն են ստանում, պրակտիկա անցնում, իսկ հետո աշխատանք ստանում այդ նույն ձեռնարկություններում։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ